Լեհաստանը հստակ տվյալներ չունի, թե ով է արձակել հրթիռը

Ամենադիտվածներ

Լեհաստանում՝ Ուկրաինայի սահմանից 6.4 կմ հեռավորության վրա գտնվող Պշևոդուվ գյուղում հրթիռ է ընկել, 2 մարդ մահացել է: Ուկրաինայում ռազմական գործողությունների գրեթե 9 ամիսների ընթացքում առաջին անգամ է հարված հասցվում ՆԱՏՕ-ի երկրի:

CNN-ը հայտնու է, որ առայժմ պարզ չէ, թե ով է արձակել հրթիռը կամ որտեղից է այն արձակվել՝ չնայած Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ հրթիռը ռուսական արտադրության է: Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում ռուսական արտադրության զինամթերք են օգտագործում թե՛ ռուսական, թե՛ ուկրաինական զինված ուժերը:

Ըստ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ նախնական տվյալները վկայում են այն մասին, որ հրթիռի հետագծից ելնելով՝ քիչ հավանական է, որ հրթիռն արձակվել է Ռուսաստանի տարածքից: Միևնույն ժամանակ Բայդենը շեշտել է, որ առայժմ հնարավոր չէ եզրակացություններ անել, մինչև հետաքննությունը չավարտվի: Նման հայտարարություն ԱՄՆ նախագահն արել է Ինդոնեզիայում Մեծ 20-յակի գագաթնաժողովի շրջանակներում Մեծ 7-նյակի և ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հետ հանդիպումից հետո:

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ երկրի իշխանությունները հստակ տվյալներ չունեն այն մասին, թե ով է արձակել հրթիռը:

Մոսկվան հերքել է իր առնչությունը միջադեպին: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ լեհական ԶԼՄ-ների հայտարարությունները Պշևոդուվ բնակավայրում իբրև թե ռուսական հրթիռների ընկնելու մասին դիտավորյալ սադրանք են՝ ուղղված իրավիճակը սրելուն: Լլ:

Ամենաթարմ