Սպորտ

Ո՞վ է աշխարհի լավագույն մարզիչը ըստ Լուկակուի

Միլանի «Ինտերի» բելգիացի նորեկ Ռոմելու Լուկակուն խոսել է թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի մասին։

«Կոնտեն շատ մեծ դեր է ունեցել իմ տեղափոխության մեջ: Բազմիցս զրուցել եմ նրա հետ, և Կոնտեն ինձ մեծ վստահություն է հաղորդել:

Շնորհակալ եմ նաև ակումբի նախագահ Սթիվ Չժանային և մարզական տնօրեն Ջուզեպե Մարոտային: Հիացած եմ նրանց կատարած աշխատանքով:

Կարծում եմ, որ Անտոնիո Կոնտեն աշխարհի լավագույն մարզիչն է», – ասել է Լուկակուն:

Հիշեցնենք, որ բելգիացի հարձակվողը «Ինտեր» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից»։ Իտալական ակումբը նրա համար վճարել է 65 միլիոն եվրո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ