Ո՞վ է կազմակերպել պատվաստումների հակաքարոզը․ Նարեկ Այվազյան

Հրապարակող՝

Narek Ayvazyan

Ամենադիտվածներ

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում անդրադարձ է կատարել հակապատվաստումային քարոզին, կարծիք հայտնելով, թե ով կարող է այն կազմակերպած լինել։

«Ամենաանընդունելի բանն է հակապատվաստումային քարոզը: Այդ նույն մարդիկ հերքում էին քովիդի գոյությունը, հետո, չկարողանալով հերքել, սկսեցին դրա տակ սատանայական ու ինչ-որ անհայտ ուժերի ու հայտնի դեմքերի դավադրություններ տեսնել, որոնք պանդեմիաների կանխարգելման նպատակով հետազոտություններ են արել և մեծ գումարներ ներդրել մարդկության համար:

Հիմա նաև անցնում է հակապատվաստումային քարոզի փուլը և գալու է ուղղորդման փուլը, թե որ պատվաստանյութով պատվաստվեն: Կարծում եմ, որ նրանք կազմակերպվել են պատվաստանյութ արտադրող որևէ ֆիրմայի կողմից, որպեսզի այնուհետև հակաքարոզ անեն մյուս պատվաստանյութերի դեմ:

Սրա դրամատիկ մասն այն է, որ ուղիղ մարդկանց կյանքերի ու առողջության հետ գործ ունեն: Այդ մասին քարոզի մասնակիցների մեծամասնությունը և տուրք տվողները չեն էլ իմանում, գիտակցում, որովհետև գիտակցելու պահին իրենք իրենց մեղավոր կզգան դրա հետևանքով առաջացած բոլոր մահերի համար: Իսկ ենթագիտակցական մակարդակում հասկացողները, որոնք քարոզն արդեն արել են, իրենց դնում են մի իրավիճակի մեջ, որով արդարացնելու են ամեն կերպ ու հազար և մեկ օրինակից են կառչելու, որպեսզի ապացուցեն իրենց ճշմարտացիությունը:

Չնայած, որ քարոզել պետք չէ, որ մարդիկ գերադասեն կյանքը մահից ու պատվաստվեն, բայց ամեն դեպքում հորդորում եմ, որպեսզի պատվաստվեն և մոլորակին վրա հասած համաճարակի դեմն առնեն», – գրել է Այվազյանը:

Ամենաթարմ