fbpx
Քաղաքականություն

Ովքե՞ր են «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորները

Factor.am-ը գրում է.

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանում մեծամասնություն ստացած «Իմ քայլը» դաշինքը, նախնական տվյալներով, կստանա 84 մանդատ, որոնք կբաշխվեն համամասնական և ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների միջև:

Մինչ այդ, սակայն, ներկայացնենք, թե 13 ընտրատարածքներում «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներն ի՞նչ արդյունքներ են գրանցել:

Երևան քաղաքի Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային բոլոր թեկնածուները միասին ստացել են 58.770 քվե: Այս ընտրատարածքում ամենաշատ ձայն ստացած առաջին չորս թեկնածուներն են Հայկ Կոնջորյանը (12.784 քվե), Երջանիկ Հակոբյանը (11.178 քվե), Մխիթար Հայրապետյանը (6.257 քվե) և Գոռ Գևորգյանը (5.581 քվե):

Երևան քաղաքի Արաբկիր, Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային բոլոր թեկնածուները միասին ստացել են 63.990 քվե: Այս ընտրատարածքում էլ առավել շատ ձայներ ստացած չորս թեկնածուներն են Տիգրան Ավինյանը (14.314 քվե), Լենա Նազարյանը (11.300 քվե), Նիկոլայ Բաղդասարյանը (9.092 քվե) և Հակոբ Արշակյանը (6.849 քվե):

Երևան քաղաքի թիվ 3 ընտրատարածքն ընդգրկող Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուների ստացած ձայները միասին կազմում է 70.560 քվե: Թիվ 3 ընտրատարածքում դաշինքից ամենաշատ ձայներ ստացած առաջին չորս թեկնածուներն են Արարատ Միրզոյանը (25.550 քվե), Արայիկ Հարությունյանը (13.810 քվե), Հրաչյա Հակոբյանը (89.20 քվե) և Հռիփսիմե Գրիգորյանը (4.019 քվե):

Երևան քաղաքի թիվ 4 ընտրատարածքն ընդգրկող Նորք Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում «Իմ քայլը» դաշինքի թեկնածուները ստացել են 60.205 ձայն: Այս ընտրատարածքում դաշինքի առաջին քառյակը գլխավորում են Ալեն Սիմոնյանը (21.812), Դավիթ Սանասարյանը (14.316 քվե), Էդուարդ Աղաջանյանը (5.597 քվե) և Արսեն Թորոսյանը (3.761 քվե):

Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի թեկնածուները միասին ստացել են 73.662 ձայն: Այս ընտրատարածքում առաջին քառյակը հետևյալ տեսքն ունի. Գարիկ Սարգսյան (22.604 քվե), Սեդրակ Թևոնյան (11.401 քվե), Տաթևիկ Գասպարյան (9.390քվե) և Հովիկ Աղազարյան (5.759 քվե):

Արմավիրի մարզն ընդգրկող թիվ 6 ընտատարածքում «Իմ քայլը» դաշինքի անդամները ստացել են 64.019 ձայն: Ամենաշատ ձայներ ստացողներն են Արգիշտի Մեխակյանը (13.122 ձայն), Վիկտոր Ենգիբարյանը (7.995 ձայն), Կարեն Գրիգորյանը (6.290 ձայն) և Մարիամ Գրիգորյանը (6.161 ձայն):

Արագածոտնի մարզն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի թեկնածուները միասին ստացել են 38.574 քվե: Այս ընտրատարածքում ամենաշատ ձայներ ստացած առաջին չորս թեկնածուներն են Դավիթ Գրիգորյանը (16.708 քվե), Մաթևոս Ասատրյանը (7.270 քվե), Սերգեյ Մովսիսյանը (5.380 քվե) և Արսեն Նազարյանը (3.188 քվե):

Թիվ 8 ընտրատարածքում (Գեղարքունիքի մարզ) «Իմ քայլի» թեկնածուները, ընդհանուր առմամբ, ստացել են 64.874 քվե: Առաջին քառյակում են Վարազդատ Կարապետյանը (14.616 քվե), Գնել Սանոսյանը (12.096 քվե), Հայկ Սարգսյանը (11.563 քվե) և Թագուհի Թովմասյանը (7.114 քվե):

Թիվ 9 ընտրատարածքում (Լոռու մարզ) դաշինքի թեկնածուները ստացել են 72.264 ձայն: Առավել շատ ձայներ ստացած չորս թեկնածուներն են՝ Արամ Խաչատրյանը (15.038 ձայն), Սուրեն Պապիկյանը (14.885 քվե), Արեն Մկրտչյանը (8.179 քվե) և Արփինե Դավոյանը (8.139 քվե):

Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի թեկնածուները ստացել են, ընդհանուր առմամբ, 72.887 քվե: Այս ընտրատարածքում առավելագույն ձայներ ստացած առաջին չորս թեկնածուներն են՝ Սասուն Միքայելյանը (31.739 ձայն), Ռոմանոս Պետրոսյանը (20.934 ձայն), Վահե Հովհաննիսյանը (6.400 ձայն) և Վաղարշակ Հակոբյանը (4.033 ձայն):

Թիվ 11 ընտրատարածքում (Շիրակի մարզ) «Իմ քայլի» ռեյտինգային թեկնածուների ձայները 64.511 է: Առաջատարներն են Ֆելիքս Ցոլակյանը (24.172 ձայն), Կարեն Սարուխանյանը (6.271 ձայն), Սոֆիա Հովսեփյանը (5.981 ձայն) և Նազելի Բաղդասարյանը (4.771 ձայն):

Սյունիքի և Վայոց Ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում դաշինքի թեկնածուները ստացել են 61.181 ձայն: Առաջին քառյակում են Տրդատ Սարգսյանը (10.042 ձայն), Տիգրան Կարապետյանը (9.922 ձայն), Նարեկ Բաբայանը (9.657 ձայն) և Կարեն Համբարձումյանը (7.474 ձայն):

Եվ վերջապես՝ Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի թեկնածուները ստացել են 39.653 ձայն: Այստեղ առաջատարներն են Սիփան Փաշինյանը (17.155 ձայն), Վահե Ղալումյանը (8.985 ձայն), Հայկ Չոբանյանը (5.269 ձայն) և Լուսինե Անտոնյանը (3.560 ձայն):

Պատգամավորական մանդատների բաշխման կարգը Ընտրական օրենսգրքի համաձայն՝ դաշինքի 84 մանդատից կեսը պետք է ստանան ռեյտինգային թեկնածուները: Ռեյտինգային թեկնածուներին մանդատը տրամադրվում է հետևյալ սկզբունքով. ռեյտինգայինի համար նախատեսվող 42 մանդատից առաջինը կստանա այն ընտրատարածքը, որտեղ առաջադրված թեկնածուների ստացած ձայների հանրագումարը կգերազանցի մյուս բոլոր ընտրատարածքների ձայներին, որից հետո այդ մանդատը կստանա տվյալ ընտրատարածքում առավելագույն ձայներ ստացած պատգամավորության թեկնածուն:

Հարկ է նշել, որ եթե ամենաշատ ձայներ ստացած ընտրատարածքի քվեների կեսը գերազանցի այլ ընտրատարածքի թվին, ապա առավելագույն ձայն ստացած ընտրատարածքը ևս մեկ մանդատ կստանա:

Ըստ այդմ՝ ամենաշատ ձայներ ստացած ընտրատարածքներին մանդատները բաշխվում են հետևյալ կերպ Թիվ 1 ընտրատարածք՝ 58.770 ձայն – 3 մանդատ

Թիվ 2 ընտրատարածք՝ 63.990 ձայն – 4 մանդատ

Թիվ 3 ընտրատարածք՝ 70.560 ձայն – 4 մանդատ

Թիվ 4 ընտրատարածք՝ 60.205 ձայն – 3 մանդատ

Թիվ 5 ընտրատարածք՝ 73.662 ձայն – 4 մանդատ

Թիվ 6 ընտրատարածք՝ 64.019 ձայն – 3 մանդատ

Թիվ 7 ընտրատարածք՝ 38.574 ձայն – 2 մանդատ

Թիվ 8 ընտրատարածք՝ 64.874 ձայն – 3 մանդատ

Թիվ 9 ընտրատարածք՝ 72.264 ձայն – 4 մանդատ

Թիվ 10 ընտրատարածք՝ 72.887 ձայն – 4 մանդատ

Թիվ 11 ընտրատարածք՝ 64.511 ձայն – 3 մանդատ

Թիվ 12 ընտրատարածք՝ 61.181 ձայն – 3 մանդատ

Թիվ 13 ընտրատարածք՝ 39.653 ձայն – 2 մանդատ

Ստացվում է, որ ամենաշատ ձայները ստացած թիվ 5 ընտրատարածքին բաժին է հասնում չորս մանդատ, որոնք կտրվեն Գարիկ Սարգսյանին, Սեդրակ Թևոնյանին, Տաթևիկ Գասպարյանին և Հովիկ Աղազարյանին: Չորսական մանդատներ կստանան նաև թիվ 2 (Տիգրան Ավինյան, Լենա Նազարյան, Նիկոլայ Բաղդասարյան, Հակոբ Արշակյան), թիվ 3 (Արարատ Միրզոյան, Արայիկ Հարությունյան, Հրաչյա Հակոբյան, Հռիփսիմե Գրիգորյան), թիվ 9 (Արամ Խաչատրյան, Սուրեն Պապիկյան, Արեն Մկրտչյան, Արփինե Դավոյան) և թիվ 10 (Սասուն Միքայելյան, Ռոմանոս Պետրոսյան, Վահե Հովհաննիսյան, Վաղարշակ Հակոբյան) ընտրատարածքները:

Այս պատկերը կունենանք այն դեպքում, եթե նշված անձինք ինքնաբացարկի դիմում չներկայացնեն: Սակայն հաշվի առնելով, որ նրանց հիմնական մասը գործող կառավարության անդամներ են, ապա մեծ է հավանականությունը, որ նրանք ինքնաբացարկի դիմումներ կներկայացնեն: Այդ ժամանակ արդեն մանդատներ կստանան տվյալ ընտրատարածքներում նրանց հաջորդող ամենաշատ ձայն ստացած թեկնածուները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ