fbpx
Ժամանց

Ովքե՞ր կարող են փոխարինել արքայազն Հարիին և Մեգան Մարքլին

Եղիսաբեթ թագուհին որոշել է արքայազն Հարիին եւ Մեգան Մարքլին փոխարինել։ Հիշեցնենք, որ նրանք հրաժարվել են թագավորական պարտականություններից։ Այս մասին հաղորդում է Hello պարբերականը:

Թագավորական կենսագիր Ռոբերտ Լեյսիի կարծիքով՝ թագավորական ընտանիքը կարող են համալրել արքայազն Էնդրյուն, Բեատրիսն եւ Եվգենիան:

«Եթե երկուսը դուրս են գալիս խաղից, ապա ինչ-որ մեկը պետք է զբաղեցնի նրանց տեղը եւ այդ մարդիկ կարող են լինել Բեատրիսն ու Եվգենիան։ Այժմ մնում է միայն գուշակել, թե արդյոք Բեատրիսը եւ Եվգենիան կհամաձայնեն, քանի որ երկուսն էլ արդեն մշտական աշխատանք ունեն: Բեատրիսը զբաղեցնում է ՏՏ ընկերության փոխնախագահի պաշտոնը, իսկ Եվգենիան պատկերասրահի արվեստի տնօրենն է»,-ասել է Լեյսին։

Կենսագիրը նշել է, որ քույրերը միշտ արքայազն Հարիի համար օրինակ են եղել:

«Դա հենց այն է, ինչ հարկավոր է թագավորական ընտանիքին առաջիկա 15 տարում, մինչ նրանց տեղը գա արքայազն Ջորջի սերունդը»,-հավելել է նա՝ նկատի ունենալով արքայազն Ուիլյամի վեցամյա որդուն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ