Աշխարհ
23:30 13/06/2020

Մեծ Բրիտանիայի թագուհու տարեդարձը համավարակի պայմաններում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը կորոնավիրուսի համավարակի պատճառով իր տարեդարձը նշել է Վինձորի ամրոցում:

Queen Elizabeth II during a ceremony at Windsor Castle to mark her official birthday.

Հայտնենք, որ ոչ մեծ արարողությունը կազմակերպվել է 2 շաբաթում՝ հաշվի առնելով զորահանդեսին մասնակցող զինվորների համար սոցիալական հեռավորության պահպանման միջոցառումները, իսկ Լոնդոնի կենտրոնում ավանդական տոնակատարությունները, որոնց 1955 թվականից սկսած ամեն տարի մասնակցել են հազարավոր մարդիկ, COVID-19-ի պատճառով չեղարկվել են:

queen elizabeth ii with prince philip

Նշվում է, որ զորահանդեսին մասնակցող զինվորները ստիպված են եղել սովորել` նոր արարողակարգին համապատասխան վարժություններ, որպեսզի կարողանան պահպանել սոցիալական հեռավարություն:

Միջոցառումների ղեկավար, փոխգնդապետ Գի Սթոունը նշել է, որ  սա առիթ է, որպեսզի երախտագիտություն հայտնեն թագուհուն` այս բարդ ժամանակահատվածում իր առաջնորդության համար:

Այս մասին հայտնում է Sky News-ը:

 

Guardsmen keep to the social distancing rules as they stand in formation for the ceremony

Queen celebrates 93rd birthday at Easter service | Euronews

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ