«Երևանի Աբովյան փողոցի՝ Օղակաձև զբոսայգու հատվածում տեղադրված տաղավարի սեփականատերը տուգանվել է 200 000 դրամով։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը տուգանքը կիրառել է ՎԻՎ օրենսգրքի 154 հոդվածի համաձայն (շենքերի և շինությունների ինքնակամ կառուցելը)»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: