Գովազդ

տաղավար

  • Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ տաղավար է այրվում

    Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ տաղավար է այրվում

    Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ չգործող տաղավար է այրվում։  Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 09։19-ին ահազանգ է ստացել, որ քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող Մանկական այգում այրվում է չգործող տաղավար»,– ասված է հաղորդագրությունում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

  • Գյումրու Թատերական հրապարակում ապօրինի տաղավարն ապամոնտաժվել է

    Գյումրու Թատերական հրապարակում ապօրինի տաղավարն ապամոնտաժվել է

    Գյումրու Թատերական հրապարակում օրեր առաջ ապօրինի կերպով տեղադրված տաղավարն ապամոնտաժվել է: «Կոչ ենք անում բոլորին՝ զերծ մնալ տաղավարների ապօրինի տեղադրումից՝ քաղաքի ցանկացած հատվածում: Ապօրինի տեղադրված ցանկացած տաղավար կապամոնտաժվի»,- հայտնում են Գյումրու համայնքապետարանից:

  • Իսահակյանի փողոցի մոտակայքի 14 տաղավար հրդեհվել է

    Իսահակյանի փողոցի մոտակայքի 14 տաղավար հրդեհվել է

    Ապրիլի 28-ին, ժամը 22:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետնամասում այրվում են ծառեր, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել…

  • Ռազմարդյունաբերական ցուցահանդեսի դեպքով վարչապետը ծառայողական քննություն է նշանակել

    Ռազմարդյունաբերական ցուցահանդեսի դեպքով վարչապետը ծառայողական քննություն է նշանակել

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ընթացքում անդրադարձել է IDEX-2021 ռազմարդյունաբերական միջազգային ցուցահանդեսին Հայաստանի տաղավարում ցուցանմուշների բացակայության խնդրին։ Փաշինյանի խոսքով՝ մեր ցուցանմուշների Աբու Դաբի հասնելու ու մեր մասնակցության ձևաչափի վերաբերյալ խնդիրներ են առաջացել։ Նա ասաց, որ այդ կապակցությամբ ծառայողական քննություն է նշանակել, որով ի հայտ կբերվեն պատասխանատուները ու կկանչվեն պատասխանատվության, եթե պարզվի, որ պաշտոնյաները…

  • Շանթի տաղավարը ցնցվեց երկրաշարժից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Շանթի տաղավարը ցնցվեց երկրաշարժից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Շանթի տեսախցիկն արձանագրել է երկրաշարժի պահը https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/2877259205894846 Տեսանյութը՝ shantnews-ի։

  • Ապամոնտաժվում են «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու տաղավարները

    Ապամոնտաժվում են «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու տաղավարները

    «Սևան» ազգային պարկի Facebook-ի էջում գրված է․ «Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Խլոյանի հանձնարարականով ՊՈԱԿ-ի աշխատակիցների և «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու տնտեսվարողի համատեղ միջոցներով այսօր վաղ առավոտից ընթանում են «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտում տեղադրված ապօրինի տաղավարների ու ժամանցի ենթակառուցվածքների ապամոնտաժման աշխատանքները: Աշխատանքներն ամենասեղմ…

  • Մաշտոցի 37 հասցեում ապօրինի կառուցված տաղավարը ապամոնտաժվել է

    Մաշտոցի 37 հասցեում ապօրինի կառուցված տաղավարը ապամոնտաժվել է

    Երևանի քաղաքապետարանը Facebook-ի էջում գրառում է կատարել․ «Չնայած Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը, որոշ քաղաքացիներ փորձում են օգտվել իրավիճակից և դիմում ապօրինությունների։ Մարտի 31-ին Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով ապամոնտաժվեց Մաշտոցի 37 հասցեում կառուցված տաղավարը։ Ոստիկանության կողմից էլ կազմվեց համապատասխան արձանագրություն։ Հարգելի…

  • Խորենացի փողոցի տաղավարներից մեկում կասեցվել է թարմ մսի վաճառքը

    Խորենացի փողոցի տաղավարներից մեկում կասեցվել է թարմ մսի վաճառքը

    ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է պարբերական վերահսկողական միջոցառումները մսի շուկայում: Այսօր տեսչական մարմնի աշխատակիցները շրջայց են կատարել Երևանի Խորենացի փողոցում և թիվ 2՝ Գում-ի, շուկայում գործող մսի իրացման տաղավարներում: Նպատակն էր հավաստիանալ, որ մսի ու ենթամթերքի իրացումը կատարվում է միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ, սանիտարահիգիենիկ պայմաններում, որ մսի հետ շփվող աշխատակիցները կրում…

  • Հայկական տաղավարը պատմության մեջ ամենամեծ՝ Պեկին ԷՔՍՊՈ-2019-ում նվաճել է ոսկե մրցանակը

    Հայկական տաղավարը պատմության մեջ ամենամեծ՝ Պեկին ԷՔՍՊՈ-2019-ում նվաճել է ոսկե մրցանակը

    Հայաստանը ազգային տաղավարով ներկայացել է ապրիլի 28-ից հոկտեմբերի 7-ը Պեկինում անցկացված Այգեգործական համաշխարհային Պեկին ԷՔՍՊՈ-2019 ցուցահանդեսին, որտեղ 162 օր անընդմեջ լայնորեն և բազմակողմանի ներկայացվել են հայկական այգեգործությունը և գյուղատնտեսությունը, գինեգործությունը, հայկական մշակույթը և պատմությունը, բազմիցս ցուցադրվել են Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները ներկայացնող տարբեր տեսանյութեր: Ցուցահանդեսի անցկացման 6 ամսվա ընթացքում հայկական տաղավարի այցելուներին ներկայացվել են հայկական արտադրության,…

  • SWITCH տեխնոլոգիաների ցուցահանդեսին ՀՀ-ն առաջին անգամ ներկայանալու է միասնական տաղավարով

    SWITCH տեխնոլոգիաների ցուցահանդեսին ՀՀ-ն առաջին անգամ ներկայանալու է միասնական տաղավարով

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր Facebook-յան էջում գրել է․ «Հայկական տեխնոլոգիական ընկերությունների համար իրենց արտադրանքը միջազգային շուկայում ներկայացնելու նոր հնարավորություն: Նոյեմբերի 11-13 Սինգապուրում տեղի է ունենալու SWITCH ինովացիոն տեխնոլոգիաների ցուցահանդեսը, որին Հայաստանը առաջին անգամ ներկայացված է լինելու միասնական տաղավարով: Ցուցահանդեսը հնարավորություն կընձեռնի ձեռք բերել նոր գործընկերներ և բացահայտել նոր շուկաներ Ասիական տարածաշրջանում:…

  • Օղակաձև զբոսայգում գտնվող տաղավարի սեփականատերը տուգանվել է 200 000 դրամով․ Հակոբ Կարապետյան

    Օղակաձև զբոսայգում գտնվող տաղավարի սեփականատերը տուգանվել է 200 000 դրամով․ Հակոբ Կարապետյան

    «Երևանի Աբովյան փողոցի՝ Օղակաձև զբոսայգու հատվածում տեղադրված տաղավարի սեփականատերը տուգանվել է 200 000 դրամով։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը տուգանքը կիրառել է ՎԻՎ օրենսգրքի 154 հոդվածի համաձայն (շենքերի և շինությունների ինքնակամ կառուցելը)»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Գովազդ