fbpx
Առողջապահություն

Կոնյակի գործարանի պայթյունի հետևանքով կա 4 տուժած. նրանց վիճակը ծայրահեղ ծանր է

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը տեղեկատվություն է հայտնում «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մասին:

Տուժածները տեղափոխվել են Երևան

«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Բոլորը արական սեռի են:

33 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 35%:

32 տարեկան` ունի վերին շնչուղիների 20% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 90%:

46 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 50%:

24 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերես կազմում է 30%:

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2887094508058990

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ