Երևանի «Փյունիկ» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Instagram-ի իր էջում գրառում է կատարել և լուսանկար հրապարակել․
Լուսանկարում ֆուրբոլիստը ձեռքում պահում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Նիդերլանդների հավաքականի նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարի մարզաշապիկը։
Արասը գրել է, թե ինչպես է այն ձեռք բերել․
«2001 թ-ի մայիսի 11-ին «Ֆիորենտինա»-«Յուվենտուս» խաղից հետո Էդվին վան դեր Սարը մոտեցավ մեզ՝ Այաքսի պատանեկան թիմին և նետեց իր մարզաշապիկը մեր ուղղությամբ, և ինձ հաջողվեց բռնել այն»։