fbpx
Աշխարհ

Օզիլի հարսանիքին ներկա է գտնվել նաև Էրդողանը

Լոնդոնի «Արսենալի» 30-ամյա կիսապաշտպան Մեսութ Օզիլի հարսանիքին մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ ռեջեփ թայիփ էրդողան, ով եղել է պատվավոր հյուրի կարգավիճակում, հայտնում է Bild-ը։

Օզիլի կինն է դարձել 26-ամյա մոդել և կինոդերասանուհի Ամինե Գյուլշենը։ Հարսանիքն անցել է Ստամբուլում։

Ուշագրավ է, որ Օզիլն ու իր հարսնացուն խնդրել են հյուրերին նվերների փոխարեն գումար նվիրաբերել, որը պետք է ուղղվի վիրահատության կարիք ունեցող երեխաներին օգնելուն։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ