«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն նշել է այն երկու ակումբները, որոնք երբեք չի գլխավորի։ Պոչետինոն նաև խոսել է իր նախկին թիմի՝ «Տոտենհեմի» հետ սպասվող խաղի մասին։
«Միակ թիմերը, որոնք ես երբեք չեմ մարզի, «Արսենալն» ու «Բարսելոնան» են:
Տարօրինակ զգացողություն է չորս տարի անց «Տոտենհեմի» հետ խաղալը, բայց դա երջանիկ օր կլինի: Ես զգում եմ, որ «Տոտենհեմն» իսկապես կարող է հաղթել առաջնությունը, քանի որ նրանք հիանալի են կատարում իրենց աշխատանքը»,- Պոչետինոյի խոսքը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։