Իռլանդացի գոլֆիստ Պադրեյգ Հարինգթոնը հուլիսի 5-ին Օհայոյի «Scioto» ակումբում նվաճել է ԱՄՆ սենյորների բաց առաջնության (US Senior Open) հերթական տիտղոսը: BBC-ի փոխանցմամբ՝ 54-ամյա մարզիկը դարձել է պատմության մեջ երկրորդ գոլֆիստը Միլլեր Բարբերից հետո, որին հաջողվել է երեք անգամ հաղթել այս հեղինակավոր մրցաշարում՝ նախկինում հաղթանակներ տանելով 2022 և 2025 թվականներին:
Մրցաշարի եզրափակիչ փուլից առաջ Հարինգթոնը մեկ հարվածով զիջում էր ամերիկացի Ստյուարտ Սինքին, սակայն վերջին օրը ցուցադրել է վստահ խաղ՝ ավարտելով մրցույթը 12 հարված «under-par» արդյունքով: Սինքը եզրափակիչ փուլում զիջել է դիրքերը, և Հարինգթոնը հաղթել է չորս հարվածի առավելությամբ: ԱՄՆ գոլֆի ասոցիացիային (USGA) տված մեկնաբանությունում Հարինգթոնը նշել է, որ այս անգամ հաղթանակը տրվել է անսպասելի հանգիստ՝ առանց եզրափակիչ փուլին բնորոշ լարվածության:
Մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է անգլիացի Իան Պուլտերը, իսկ ուելսցի Ջեյմի Դոնալդսոնը կիսել է հինգերորդ տեղը: Հյուսիսային Իռլանդիան ներկայացնող Դարեն Քլարկը մրցաշարն ավարտել է ութերորդ հորիզոնականում: Սա Հարինգթոնի կարիերայի չորրորդ սենյորական մեյջոր տիտղոսն է՝ ի հավելումն նրա նախկին հաջողությունների 2007 և 2008 թվականների Open Championship-ում և 2008 թվականի PGA Championship-ում:

