Պաղեստինյան կառավարությունը, որի կենտրոնակայանը գտնվում Է Հորդանան գետի Արևմտյան ափի Ռամալլահ քաղաքում, պաշտոնապես հրաժարական Է տվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 29-ին հայտնել Է Asharq Al-Awsat թերթը:
Առկա տեղեկատվության համաձայն, Պաղեստինի վարչապետ Ռամա Համդալլայի գլխավորած կաբինետն ամբողջ կազմով պաշտոնապես հրաժարական Է տվել: Պաշտոնաթողության խնդրագիրը հանձնվել Է Պաղեստին Պետության նախագահ Մահմուդ Աբասին:
Պաղեստինյան կառավարության բոլոր անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչև նոր կաբինետի ձևավորումը:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ Աբասի գլխավորած ՖԱԹՀ շարժման կենտրոնական կոմիտեն հանձնարարել Է կազմել նախարարների նոր կաբինետ, որի կազմում ընդգկվեն Պաղեստինի ազատագրման կազմակերպության բոլոր խմբակցությունները: Այն պետք Է փոխարինելու գա Ռամա Համդալլայի ազգային համաձայնության ներկայիս կառավարությանը:
Գործող վարչապետը, ինչպես հայտարարել Է նրա պաշտոնական ներկայացուցիչ Յուսեֆ ալ Մահմուդը, արդեն «իր նախարարների կաբինետը հանձնել Է Աբասի տնօրինմանը»: Բացի այդ, նրա խոսքով, կաբինետի բոլոր անդամները պաշտպանել են ՖԱԹՀ-ի կենտկոմի հանձնարարականները, իսկ շարժման մեջ նշել են, որ նրա անդամներից կձևավորվի հատուկ կոմիտե, որը երկխոսություն կսկսի բոլոր կողմերի հետ համաձայնգցված անկախ դեմքերից նախարարների նոր խորհուրդ կազմելու շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: