Սմոլենսկի քաղաքային խորհրդի պատգամավոր Մաքսիմ Բարանովին վրդովեցրել է հայտնի կատակերգու Ալեքսեյ Շչերբակովի պահվածքը, որը քաղաք է այցելել ներկայացումով։ Instagram-ի իր էջում պատգամավորը հումորիստից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել։
Բարանովի խոսքով՝ «Գուբերնսկի» մշակութային և ժամանցի կենտրոնի տնօրենը, որտեղ տեղի է ունեցել Շչերբակովի ելույթը, համերգի ժամանակ կատակերգուին խնդրել է բեմից չհայհոյել։ Սակայն, ըստ պատգամավորի, հումորիստը վիրավորել է զրուցակցին, իսկ բեմ վերադառնալուց հետո սկսել է հայհոյանքներ օգտագործել։ Բարանովը հավելել է, որ կենտրոնի տնօրենը պաշտոնաթող գնդապետ է, որը, ըստ պատգամավորի, «շատ մեդալներ ունի»։ «Եվ ինչ-որ լակոտ նրան ուղարկում է … Ինչո՞ւ մեծերի հանդեպ հարգանք չկա» – բողոքել է նա։
Բացի այդ, Շչերբակովը քաղաքում զբոսնելու ժամանակ, նկարահանելով քաղաքի զինանշանը, այն անվանել է «աքաղաղ թնդանոթի վրա»։ Ինչպես պարզաբանել է պատգամավորը, տարբերանշանի վրա պատկերված է ոչ թե աքաղաղ, այլ ռուսական բանահյուսության առասպելական թռչուն «Գամայուն»։ «Ինչպե՞ս կարող են մարդիկ պղծել մեր զինանշանի պատիվը։ Նա պետք է հրապարակային ներողություն խնդրի. «Խոզի վերաբերմունք, կարծում եմ, որ պետք է շտապ միջոցներ ձեռնարկել, և Ալեքսեյի նմաններին թույլ չտալ մեր քաղաքում որևէ միջոցառում անցկացնել»,- հայտարարել է պատգամավորը։
Շչերբակովը Comedy Battle, Stand Up և «Прожарка» կատակերգական շոուների մասնակից է։ Նա հայտնի է դարձել նաև YouTube-յան «Что было дальше?» շոուին իր մասնակցության շնորհիվ։ Բացի այդ, նարն համբավ է բերել 2020 թվականի հունվարին Յուրի Դուդին տված հարցազրույցին։