ԱՄՆ կոնգրեսական Ռաջա Կրիշնամուրտին կոչ է արել Պետդեպարտամենտին պատժամիջոցներ սահմանել Հունգարիայի դեմ՝ ռուսական նավթի էմբարգոյից հրաժարվելու պատճառով,գրում է RT-ն։
«Ես հատկապես անհանգստացած եմ նավթի էմբարգոյին Հունգարիայի շարունակական հակազդեցությամբ, և ես ձեզ կոչ եմ անում դիտարկել բոլոր հնարավոր գործիքները, ներառյալ պատժամիջոցները, rուսական նավթն արգելելու հարցով Բուդապեշտի հետ վերջնական համաձայնության հասնելու համար», – ասվում է կոնգրեսականի կողմից պետքարտուղարին ուղղված նամակում:
Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման ռուսական ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո Արևմուտքը մեծացրել է պատժամիջոցային ճնշումը Մոսկվայի վրա։
Բրյուսելը լրջորեն մտածում է ռուսական նավթից ու գազից հրաժարվելու մասին։ Նախօրեին ԵՄ մշտական ներկայացուցիչները հաստատել են պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, ներառյալ նավթի մասնակի էմբարգոն, SWIFT-ից Սբերբանկի, ևս երկու ռուսական և մեկ բելառուսական բանկերի անջատումը։ Միաժամանակ Հունգարիան հայտարարել է, որ հակառուսական նոր պատժամիջոցներին կհամաձայնի միայն վառելիքի մատակարարման երաշխիքներ տրամադրելու դեպքում։
