fbpx
Հասարակություն

Զոհված զինծառայողների հարազատները պահանջում են հրապարակել զոհված որդիների անունները

44-օրյա պատերազմի զոհված զինծառայողների հարազատները ֆեյսբուքյան իրենց էջերում ակցիա են կազմակերպել։ Հարազատները պահանջում են սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետեւանքով զոհված զինծառայողների անունները հրապարակել։

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից օրեր անց Պաշտպանության նախարարությունը հստակ թվեր եւ անուններ չի ներկայացնում, թե հայկական կողմն ինչ կորուստներ է ունեցել:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը նշել է, որ նախարարությունը կհրապարակի միայն գերճշգրիտ տեղեկատվություն՝ վերջնական ճշտումներն իրականացնելուց հետո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ