Ուկրաինայում մտադիր են սկսել Ռուսիո Պատրիարք Կիրիլի նկատմամբ եկեղեցական տրիբունալի կազմակերպման գործընթաց։
Այս մասին տեղեկացնում է DW-ն։
Նշվում է, որ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու ավելի քան 200 հոգևորական ստորագրահավաք են սկսել՝ ընդդեմ Պատրիարք Կիրիլի։
Բանն այն է, որ ռուսական եկեղեցու առաջնորդը երեկվա իր ելույթում կոչ էր արել ժողովրդին համախմբվել իշխանությունների ու հայրենիքի շուրջ։
Այս առումով Ուկրաինայի հոգևորականները պահանջում են հերետիկոսության և Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժմանն աջակցելու համար եկեղեցական տրիբունալի ենթարկել Կիրիլին։