Թուրքիայում Էրդողանի գլխավորությամբ կքննարկվի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Ամենադիտվածներ

Էրդողանը ցանկանում է «3+3»-ի նոր հանդիպում տեսնել՝ ԱԳՆ-ների մասնակցությամբ

Վաղը՝ ապրիլի 12-ին, նախատեսված է Թուրքիայի Կառավարության նիստը՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխավորությամբ։

Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber-ից։

Նշվում է, որ նիստի օրակարգի մաս կազմող արտաքին հարցերի թվում է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի թեման։

Ըստ աղբյուրի՝ քննարկվելու է նաև ռուս-ուկրաինական զարգացումները, ինչպես նաև, Թուրքիայի դիվանագիտական ջանքերը՝ կազմակերպելու Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։

Նիստի օրակարգում կան նաև Թուրքիայի ներքին կյանքին վերաբերվող հարցեր։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ