Ժամանց

Մեգան Մարքլը և արքայազն Հարրին ցանկանում են պահպանել իրենց թագավորական տիտղոսները

Մեգան Մարքլը և արքայազն Հարրին ցանկանում են պահպանել իրենց և զավակների թագավորական տիտղոսները։ Այս մասին հայտնում է Express-ը։

Թագավորական գործերով փորձագետ Նիլ Շոնը լրագրողներին ասել է, որ Մեգան Մարքլն արքայադուստրեր Բեատրիսի և Եվգենիայի հետ զրուցելուց հետո փոխել է իր կարծիքը թագավորական տիտղոսների մասին։

«Նախկինում Մեգանը դա առանձնապես չէր կարեւորում և բոլորովին չէր մտածում իր ու իր երեխաների տիտղոսների մասին։ Բայց նա տեսավ, թե որքան օգտակար են տիտղոսները արքայադուստրեր Եվգենիայի և Բեատրիսի համար։ Այժմ նա մտադիր է դրանք նույնպես պահել», – բացատրել է Շոնը:

Նա պարզաբանել է, որ Մեգան Մարքլը գնահատում է տիտղոսների կարեւորությունը, քանի որ գիտակցում է՝ դրանք կօգնեն իրեն, իր ամուսնուն՝ Հարրիին և նրանց երեխաներին պտտվել ճիշտ շրջանակներում, ինչպես նաև նրանց առջև ավելի շատ հնարավորություններ կբացվեն։

«Հարրին և Մեգանը շատ են ցանկանում պահպանել այս թագավորական տիտղոսները: Նրանց համար սա հնարավորություն է։ Սա միակ պատճառն է, թե ինչու նա չի ցանկանա կորցնել այն», – հավելել է նա:

Այս տեղեկությունը հայտնվել է լրատվամիջոցներում այն ​​լուրերի ֆոնին, որ Չարլզ III-ը կարող է իր կրտսեր որդուն և նրա ընտանիքին զրկել թագավորական կոչումներից՝ արքայազն Հարիի հուշերի պատճառով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ