ՊՍԺ-ը սկսել է ակումբը լքող պաշտպան Տիագո Սիլվային փոխարինող փնտրել:
Փարիզցիները դիտարկում են «Բավարիայի» պաշտպան Լուկաս Հերնանդեսին։ Այս մասին հայտնում է Cadena SER-ը: ՊՍԺ-ի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի հետ:
Նախկինում հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն հետաքրքրված է նաև Լյուկի եղբոր՝ Միլանի ձախ պաշտպան Թեո Հերնանդեսով: Եվ նրա տեղափոխությունն ավելի իրական է: