Գերմանիայի Դրեզդեն քաղաքում, որտեղ Բեռլինի պատմի անկումից հետո ընդիմադիրները գրոհում էին «Շտազի» անունով հայտնի Պետանվտագության նախարարության շենքը, ցուցադրվել են եզակի փաստաթղթեր: Այս մասին գրում է НТВ-ն:
Ըստ աղբյուրի՝ այդ փաստաթղթերի մեջ է եղել նաև մայոր Վլադիմիր Պուտինի անունով տրված վկայականը: Տեղում ռեպորտաժ պատրաստելիս հեռուստաալիքի թղթակիցը պարզել է, որ ՌԴ ապագա նախագահը 30 տարի առաջ ուշադիր հետևել է Բեռլինի պատի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:
Փաստաթղթերից պարզ է դարձել, որ 1985-1900-ականներին Վլադիմիր Պուտինն աշխատել է Դրեզդենում: Պուտինն ու նրա գործընկերները պատասխանատու են եղել ՊԱԿ-ի և «Շտազի»-ի կապերի համար: Ինչպես նշվում է, Պուտինի ավանդն այն է եղել, որ գերմանական գերատեսչության շենքը գրոհող ցուցարարները միևնույն ժամանակ չեն կարողացել գրավել խորհրդային ներկայացուցչությունը:
Պուտինը այդ աշխատանքի տարիներին հաճախ է հանդիպել իր գերմանացի գործընկերներին, ինչի հետևանքով նրա համար ևս վկայական է թողարկվել, որը նրան որպես անցաթուղթ է ծառայել: Բացի այդ վկայականից լրատվականի թղթակցին ցույց են տվել ՌԴ նախագահի այլ լուսանկարներ ևս, ինչպես նաև թերթում նրա տպագրված հոդվածը: