Պատերազմի դադարից հետո Խծաբերդի ուղղությամբ գերի ընկած 54 շիրակցիների հարազատները փակել են Շիրակի մարզի, գրեթե, բոլոր ճանապարհները։
Նրանք պահանջում են վերադարձնել իրենց երեխաներին։ Հարազատները նշել են, որ մնալու են այդտեղ մինչև իրենց պահանջը կատարվի։
Հիշեցնենք, որ երեկ հայ գերիների վերադարձի մասին տեղեկություն ստացվեց, սակայն ինքնաթիռի վայրէջքից հետո պարզվեց, որ գեներալ Մուրադովը միայնակ է եկել։