Պակիստանի և Աֆղանստանի սահմանին նոր բախումներ են տեղի ունեցել

Հրապարակող՝

,

44LrkQZxPLWmgquldl0y7zBZu5n864ewcRrrxyer

Ամենադիտվածներ

Պակիստանի և Աֆղանստանի սահմանին կրկին լարվածություն է առաջացել։ Սպին Բոլդակ քաղաքի մոտ գիշերային փոխհրաձգության հետևանքով զոհվել է հինգ աֆղան խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեք երեխա և մեկ կին։ Վիրավորվել են ևս հինգ մարդ, իսկ Պակիստանի կողմից վիրավորվել է երեք խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մեկ կին։ Կողմերը միմյանց մեղադրում են բախումները հրահրելու և երկամսյա զինադադարը խախտելու մեջ։

Հոկտեմբերից ի վեր երկու երկրների միջև լարվածությունը չի թուլանում։ Հոկտեմբերի 9-ին Քաբուլում տեղի ունեցած պայթյուններից հետո «Թալիբան»-ի կառավարությունը մեղադրել էր Պակիստանին, ինչը հանգեցրել էր սահմանային բախումների։ Չնայած հոկտեմբերի 15-ին կնքված ժամանակավոր հրադադարին, բախումները շարունակվում են։ Կատարի միջնորդությամբ ընթացող խաղաղության բանակցությունները դեռևս արդյունք չեն տվել։

Ամենաթարմ