Պակիստանում ձերբակալվել են Չինաստանի հյուպատոսության վրա հարձակումը համակարգողները

Հրապարակող՝

Պակիստանում ձերբակալվել են Չինաստանի հյուպատոսության վրա հարձակումը համակարգողները

Ամենադիտվածներ

Պակիստանի իրավապահները ձերբակալել են  են Կարաչի քաղաքում Չինաստանի հյուպատոսության վրա հարձակման երկու կասկածյալի, հայտնում է aysor.am-ը:

Նրանք ծագումով Կարաչիից և Շահդադփուրից են:
Ենթադրվում է, որ նրանցից մեկը հարձակումից առաջ կապի մեջ է մտել ահաբեկիչների հետ։ Կասկածյալներին հարցաքննում են։

ՉԺՀ-ի հյուպատոսության վրա հարձակումը տեղի էր ունեցել նախօրեին։ Երեք մարդ հյուպատոսության շենքի մոտ կրակահերթ էր  բացել և  ձեռքի նռնակ պայթեցրել։ Սկսվել էր փոխհրաձգություն։ Ահաբեկիչները ոչնչացվել էին, երկու ոստիկան սպանվել էր։

Դիվանագիտական առաքելությունից ոչ ոք չի տուժել։

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Բելուջիստանի ազատագրման բանակ» խմբավորումը։

Ամենաթարմ