fbpx
Աշխարհ

Պակիստանում կոմիտե է ստեղծվել Քաշմիրի վերաբերյալ Հնդկաստանի որոշմանը պատասխան տալու համար

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը կարգադրել է հատուկ կոմիտե ստեղծել Ջամմա և Քաշմիրի նահանգը լուծարելու Նյու Դելիի որոշմանը իրավական, քաղաքական ու դիվանագիտական պատասխան մշակելու համար: Այս մասին հայտնել է Daily Times պարբերականը՝ վկայակոչելով վարչապետի կարգադրությունը:

Ինչպես նշում է պարբերականը, հատուկ կոմիտեն բաղկացած կլինի յոթ անդամից, որոնց թվում են՝ Պակիստանի արտաքին գործերի նախարարր Շահ Մեհմուդ Կուրեշին, Պակիստանի գլխավոր դատախազ Անվար Մանսուր Խանը, արտաքին գործերի առաջին փոխնախարար Սոխայիլ Մահմուդը, կրոնի հարցերով հատուկ դեպանորդ Ահմեդ Սուֆին, ինչպես նաև Միացյալ հետախուզական վարչության տնօրեն Ֆայիզ Համիդը, Պակիստանի ցամաքային զորքերի շտաբի ռազմական գործողությունների վարչության պետ Նաուման Զաքարիան և Հասարակայնության հետ կապերի միացյալ ծառայության տնօրեն Ասիֆ Գաֆուրը:

«Պակիստանի վարչապետը դրանով իսկ անհապաղ յոթ մարդուց բաղկացած թիմ է ստեղծում, որը պետք է հանձնարարականներ տա հնդկական Քաշմիրի օկուպացման հետ կապված վերջին իրադրձություններին իրավական, քաղաքական ու դիվանագիական պատասխան ձևակերպելու համար»,- հրատարակությունը մեջբերում է կարգադրության տեքստը: Ավելի վաղ Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ջամմա և Քաշմիրի նահանգի հատուկ կարգավիճակը չեղարկելու Հնդկաստանի կառավարության որոշումը, կարգավիճակ, որն ամրագրված է Հնդկաստանի Սահմանադրության 370-րդ հոդվածում:

«Ինչպես հետևում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևից, Նյու Դելիի ոչ մի գործողություն չի կարող փոխել այդ վիճելի տարածաշրջանի կարգավիճակը: Իսլամաբադը բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկի այդ անօրինական գործողությունները կասեցնելու համար»,- նշել է ԱԳՆ-ն:

Պակիստանի ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Քամար Ջավեդ Բաջվան նախօրյակին հայտարարել է, որ պակիստանյան բանակը կաջակցի Ջամմա և Քաշմիրի հնդկական նահանգի բնակիչներին՝ տարածաշրջանի հատուկ կարգավիճակը չեղարկելու Նյու Դելիի որոշման կապակցությամբ: Պակիստանի վարչպետ Իմրան Խանը հայտարարել է, որ Հնդկաստանի կողմից Ջամմա և Քաշմիրի նահանգի հատուկ կարգավիճակի չեղարկումը կբերի տարածաշրջանի խաղաղության ու կայունության կործանման:=

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ