Պակիստանի Չաման քաղաքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, իսկ 8-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Պայթուցիկ սարքն ամրացված է եղել մոտոցիկլետի և գործի է դրվել հեռակառավարմամբ:
Տուժածներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է: