«Բոլոնյայի» հարձակվող Ռոդրիգո Պալասիոն կարիերան կշարունակի նույն ակումբում:
Հայտնի է, որ ֆուտբոլիստը համաձայնվել է երկարաձգել պայմանագիրը «Բոլոնյայի» հետ:
Նշենք, որ նրա ընթացիկ պայմանագիրը ակումբի հետ լրանում է այս մրցաշրջանի ավարտին, բայց ակումբի ղեկավարությունը 38-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգել պայմանագիրը, որին նա պատասխանել է համաձայնությամբ: