Նոյեմբերի 19-ին 5,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Պալմա կղզում (Կանարյան Կղզիների Ինքնավար Մարզ), որտեղ հրաբուխ Է ժայթքում: Այս մասին Twitter-ում հայտնել Է երկրի Ազգային աշխարհագրական ինստիտուտը:
Ինստիտուտի տեղեկատվությամբ՝ երկրաշարժը գրանցվել Է Վիլյա դե Մասո բնակավայրի շրջանում, օջախը գտնվել Է 36 կիլոմետր խորության վրա: Այն դարձել Է ամենաուժգինը երկու ամիս առաջ ժայթքումն սկսվելուց ի վեր:
Երկրաշարժի հետևանքով տուժածների մասին չի հաղորդվում: