30-ամյա Պալոմա Լաննան հիմնել է իր Paloma Wool բրենդը 2014 թ.-ին։
Պալոման մեծացել է Բարսելոնայում և նորաձևության հանդեպ սերը իր արյան մեջ է։ Նրա ծնողները 80-աններին հիմնել են Globe ապրանքանիշը, որից հետո էլ Nice Things հագուստի ապրանքանիշը։ Բրենդը իսպանական է և մինչ օրս էլ Պալոման զբաղվում է բրենդի մարքեթինգով։ Պալոմայի համար առաջնահերթ է ստեղծել արվեստ, ազատ լինել և շեշտը չդնել գովազդի վրա։
Դիզայները Paloma Wool-ը համարում է իր արտ պրոեկտը, որի մեջ ներառված են հագուստներ, լուսանկարներ և այլ էքսպերիմենտներ՝ կապված արվեստի հետ։ Հավաքածուների պատրասման ընթացքում նա համագործակցում է շատ արվեստագետների հետ՝ հիմնականում նկարիչների և քանդակագործների։ Դիզայները ինքն է անում լուսանկարների մեծ մասը, բայց երբեմն էլ այդ գործը վստահում է իր լավագույն ընկերներից մեկին՝ Կառլոտա Գուերերոյին։
Պալոմայի Paloma Wool ապրանքանիշի անվան տակ ստեղծած ամենաառաջին հագուստի կտորը բամբակյա շապիկն է (sweatshirt), որի վրա պատկերված է Պալոմայի կողմից արված լուսանկարը։ Լուսանկարում պատկերված է վարդագույն վարդերով թուփ։
Paloma Wool հագուստը առաջին հերթին արվեստ է։ Բրենդի կոնցեպտը՝ ընկերությունը, բարությունը և ջերմությունն են։ Կոնցեպտը պարզ արտահայտվում է հագուստի գույների, պատկերների և ձևերի մեջ։ Հագուստների վրա հիմնականում պատկերված են մարմնի ուրվագծեր կամ այլ պատկերներ։ Հագուստները շատ ազատ և հարմար են կրելիս, ինչը խորհրդանշում է ստեղծագործելու և ապրելու ազատությունը։
Աննա Մարտիրոսյան