Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում տեղի ունեցած դեպքերը հետաքննելու առաջարկ է ներկայացրել մեջլիս։
Փայլանը հիշեցրել է, որ 1955 թ. սեպտեմբերի 6-7-ին փոքրամասնություների դեմ իրականացված պոգրոմների վրա լույս սփռելու նպատակով ամեն տարի մեջլիսի օրակարգ է բերում դեպքերը հետաքննելու առաջարկը, սակայն ամեն տարի Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» և նրա գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցությունները մերժում են այդ առաջարկները:
Փայլանը հավելել է, որ այդ իրադարձությունները ոչ թե անցյալ են, այլ Թուրքիայի ներկան և ապագան են․ այն հանցագործությունները, որոնք անպատիժ են մնում, կրկնվում են:
Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից։