Քննարկվել են գիտական համագործակցության երկկողմ զարգացման հեռանկարները

Ամենադիտվածներ

8173

Սեպտեմբերի 7-ին Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը հանդիպել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովին՝ քննարկելու գիտական համագործակցության հեռանկարները, զարգացման ուղիները, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող գիտական ոլորտները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոչ միայն վերականգնել նախկինում ունեցած գիտական կապերը, այլև համագործակցությունը հասցնել նոր, ավելի բարձր մակարդակի՝ հաշվի առնելով գիտության նկատմամբ նոր պահանջները: Երկու հաստատությունները համատեղ հաջողված ծրագրեր են իրականացնում ինֆորմատիկայի, աստղագիտության, երկրաբանության ոլորտներում:

«Գլոբալ մարտահրավերների ժամանակաշրջանում շատ կարևոր են գիտական ակտիվ համագործակցությունը ՀՀ ԳԱԱ-ի և Բուլղարիայի ազգային ակադեմիայի ինստիտուտների միջև, ինֆորմացիայի և փորձի փոխանակումը, համատեղ ծրագրերի իրականացումը Եվրոպական միության համագործակցության շրջանակում»,- նշել է Աշոտ Սաղյանը:

Դեսպան Կալին Անաստասովն արժևորել է պատմական կապերը Հայաստանի և Բուլղարիայի ժողովուրդների միջև: Նա կարևորել է մեր օրերում երիտասարդության շրջանում գիտության նկատմամբ հետաքրքրվածության բարձրացումը, երիտասարդ գիտնականների միջև համագործակցության ամրապնդումը:

Քննարկվել է նաև Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի և Բուլղարիայի գիտությունների ազգային ակադեմիայի միջև համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը, ինչի կապակցությամբ ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը և դեսպան Կալին Անաստասովը խոստացել են ներդնել բոլոր ջանքերը:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();