Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մասին պատվող «Ֆրանչեսկո» ֆիլմը հեռուստադիտողներին հասանելի կլինի Discovery Plus ծառայության միջոցով՝ մարտի 28-ից։
Այս առումով Facebook-ի իր էջում գրառում է կատարել ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը։
Նա կոչ է արել այս կիրակի դիտել ֆիլմն ու իմանալ Հռոմի Պապի ներդրած ջանքերի մասին՝ կապված Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում նրա ներդրած լրջագույն ջանքերի ու շատ այլ բաների հետ։
Ֆիլմի ռեժիսորը 2016 թվականին Օսկարի նոմինացված Եվգենիյ Աֆինեևսկին է։
Նշենք, որ ֆիլմի պրեմիերան կայացել է 2020 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Հռոմի կինոփառատոնի շրջանակներում։