Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարական կազմը: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ-ն։
«Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների, մասնավորապես՝ ձմեռային փուլի նախապատրաստական միջոցառումների, ինժեներական և թիկունքային ապահովման հետ կապված մի շարք հարցեր:
- Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովին
- Օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական հանգիստ. Սուրեն Պապիկյան
Բարձրացված խնդիրների առնչությամբ պաշտպանության նախարարը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: