fbpx
Իրավական

16-ամյա պատանին մեկ այլ տղայի պարանոցից պոկել ու տարել է շղթայի մի մասը

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ հունիսի 3-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում տված 16-ամյա պատանին հայտնել էր, որ անհայտ անձը Գետափնյա փողոցում քաշել-պոկելով հափշտակել էր պարանոցի վզնոցի մի մասը և դիմել փախուստի:

«Դիլիջանի քրեական հետախույզները պարզել են, որ կողոպուտը կատարել է դիլիջանցի 16-ամյա մեկ այլ պատանի: Նա բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է բաժին և խոստովանել, որ հափշտակությունն արել է ինքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ գողոնն առգրավվել է: Կատարվում է նախաքննություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ