Իրավական
16:25 05/08/2021

2023 թվականին նոր Պարեկային ծառայությունը կգործարկվի Հանրապետության ամբողջ տարածքում

Օգոստոսի 5-ին ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացրել է, որ 2021 թվականի հուլիսի 7-ին Երևանում իր աշխատանքները մեկնարկեց նոր Պարեկային ծառայությունը։ Այն իրականացվել է 2019 թվականին մեկնարկած ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում։

«Նպատակը բարեվարք, պրոֆեսիոնալ, հայ հասարակությանը համապատասխան ծառայություններ մատուցող համայնքամետ ոստիկանության ստեղծումն էր։

Առաջին փուլի գործընթացը սկսվեց 2020 թվականի ամռանը։ Հուլիսին արդեն ստացվել էր 2 հազար 500-ը գերազանցող դիմում՝ ընդհանուր 770 տեղի համար։ Հետագայում դիմորդներն անցան IQ թեստեր, ֆիզիկական պատրաստականության ստուգում ու անհատական հարցազրույցներ։ Վերջինիս անցկացման պատասխանատու հանձնաժողովներում ներկայացված էին թե՛ համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչներ, թե՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, թե՛ միջազգային գործընկերներ և թե՛ հոգեբաններ։ Արդյունքում 2021 թվականի դեկտեմբերին 700-ից ավելի սովորողները հունվարի 18-ից սկսեցին հնգամսյա ուսուցումը։
Տեսական դասընթացին զուգահեռ, մոդուլների մեջ մտնում էր նաև առանցքային մարտավարական հմտությունների զարգացումը, որի համար Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ուկրաինայից ու Վրաստանից հրավիրված մասնագետներն իրականացրին դասընթացավարների պատրաստում։

Հաղորդակցման, ֆիզիկական պատրաստականության և բազային տակտիկական ու պաշտպանական մարտավարական հմտությունների ձեռքբերումից հետո 2021 թվականի հուլիսի 7-ին նոր Պարեկային ծառայության Երևանի ստորաբաժանումը սկսեց իր գործունեությունը։

Հիշեցնենք, որ այս պահին հայտարարված է նաև Պարեկային ծառայությունը Լոռու և Շիրակի մարզերում գործարկելու, ինչպես նաև Երևան քաղաքի Ծառայությունը նոր կադրերով համալրելու բաց մրցույթ: Իսկ մինչև 2023 թվականի առաջին եռամսյակը նոր Պարեկային ծառայությունը կգործարկվի Հանրապետության ամբողջ տարածքում։

Հասարակության հետ կապը ավելի հեշտացնելու և Պարեկային ծառայության արդյունավետությունն ապահովելու համար գործում է անհրաժեշտ տեխնիկակական և ծրագրային ապահովմամբ միասնական Օպերատիվ կառավարման կենտրոն, որը գործում է 1-02 հեռախոսահամարով․ այն հասանելի է 24 ժամ՝ շաբաթվա բոլոր օրերին։

Պարեկային ծառայությունը միտված է հասարակության հետ ձեռք ձեռքի տված լուծելու քաղաքացիների առջև ծառացած խնդիրներն ու ապահովելու հասարակական կարգն ու բոլորի անվտանգությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ