Պարենի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների հավաքագրում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

Հրապարակող՝

klopp

Ամենադիտվածներ

19.07.2023թ՝ ժամը 11:00-ից, սկսում ենք պարենի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների (ըստ համաձայնեցված ցուցակի) հավաքագրում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ։
Այսպիսով դիմում ենք Միավորված ազգերի կազմակերպությանը բեռները իրենց դրոշի ներքո Արցախ տեղափոխելու համար։

Ակնկալվող արդյունքներ՝

Այս քաղաքացիական շարժումով մենք լուծում ենք օրհասական հումանիտար խնդիրը, կյանքի ենք կոչում դե յուրե միջազգային կարգավիճակ ստացած` Լաչինի (Բերձորի) միջանցքի դերը ու նշանակությունը, Հաագայի միջազգային դատարանի որոշման կայացումը:
Հոգեբանական տեսանկյունից բարձրացնում ենք արցախցու դիմադրողականությունը և տալիս ենք այլընտրանքի հնարավորություն `Ակնայում կանգնած այսպես կոչված «հումանիտար օգնությանը»:
#Բացում
Ցանկը՝

Մանկական սնունդ (պիտանելիության ժամկետը 1-2 ամսից ավելին)
– Մանկական սնունդ փակ փաթեթեավորմամբ (մրգային, մսային, բանջարեղենային)
– Մանկական պյուրե պլաստիկե փաթեթեավորմամբ ( կափարիչով )
– Մանկական շիլա փակ պողպատյա տարաներով
– Սալիկներ ( պոպոք, չոր հատապտղային, հացահատիկ)
– Հյութ ( ստվարաթղթե փակ փաթեթավորմամբ )
– Կաթնային շիճուկներ մանկահասակ երեխաների համար (0 ամսեկանից 1,5 տարեկան)
– Հեմատոգեն
– Մանկական կերակրման համար նախատեսված շշեր։

Մեծահասակների համար

– Արագ պատրաստման լապշա, ապուր։
– Հերկուլես, մյուսլի
– Չորահացեր, հացաբլիթներ, պեչենի
– Դիաբետիկ չորահացեր
– Նպարեղեն (ձավար, մակարոն…)
– Կաթի փոշի
– Կարտոֆիլի փոշի
– Ձվի փոշի
– Ձեթ
– Կարագ (տարայով)
– Կերակրի յուղ
– Պողպատյա տարաներով կոնսերվներ
– Ջեմ, Սուսներ, Պահածոներ
– Շաքարավազ
– Սուրճ
– Չրեղեն

Հիգիենայի պարագաներ

– Ատամի մածուկ/խոզանակ
– Օճառ, հեղուկ օճառ
– Լոգանքի գել/շամպուն
– Զուգարանի թուղթ
– Թաց և չոր անձեռնոցիկներ
– Տնտեսական օճառ
-Լվացքի փոշի
– Բամբակ/բամբակյա սկավառակներ
– Կանացի միջադիրներ, տամպոններ
– Հետծննդաբերական հիգիենիայի պարագաներ
– Ձեռքերի ախտազերծման հակասեպտիկ միջոցներ
– Սափրման ածելիներ
– Սոդա
– լվացքի փոշի
– ականջի փայտիկներ

Երեխաների խնամքի պարագաներ

– Տակդիրներ
– Թաց անձեռոցիկներ
– Մանկական օճառ
– Պրիսիպկա
– Լոգանքի գել
– Կրեմներ

 

Ամենաթարմ