fbpx
Աշխարհ

Թուրքիայում հայտարարվել է շուրջօրյա պարետային ժամ

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ երկրի իշխանությունները շուրջօրյա պարետային ժամ են հայտարարել հինգշաբթիից կիրակի՝ կորոնավիրուսի տարածման ֆոնին:

Չորեքշաբթի Թուրքիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 63082 նոր դեպք: Մահերի թիվը 346 է:

ՆԳՆ տարածած փաստաթղթում ասվում է, որ փողոց դուրս գալու սահմանափակումները սկսվելու են ապրիլի 22-ին՝ ժամը 17-ից և կշարունակվեն մինչև ապրիլի 25-ը՝ ժամը 05:00-ն:

Երեք օրվա ընթացքում քաղաքացիները կարող են տնից դուրս գալ միայն խանութ, դեղատուն կամ բժշկի այցելելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ