fbpx
Խորհրդարան

Պարգևատրման արարողություն խորհրդարանում

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը Հայաստանում գործող «Գյուրջինյան ընկերություն» բարեգործական կազմակերպության կողմից արժանացել է «Լավագույն քաղաքական գործիչ» անվանակարգին:

Կազմակերպության հիմնադիր տնօրեն Արփինե Գյուրջինյանը մայիսի 13-ին հանձնելով պարգևը՝ տեղեկացրել է, որ ի սկզբանե կազմակերպությունն աշխատել է այլ ոլորտներում, սակայն այս տարի ընդլայնել է գործունեության շրջանակը՝ ընդգրկելով նաև քաղաքականության բնագավառը: Նրա խոսքով՝ կազմակերպության՝ «Լավագույն քաղաքական գործիչ» ճանաչելու գործընթացին հարցումների միջոցով մասնակցել են նաև Հայաստանի քաղաքացիները:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը շնորհակալություն է հայտնել քաղաքացիների համակրանքին և այդ անվանակարգին արժանանալու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ