Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գոհար և Գևորգ Բեժանյանները Ծնողական փառքի մեդալով են պարգևատրվել՝ 13 զավակ խնամելու և դաստիարակելու, նրանց ֆիզիկական և բարոյական զարգացումն ապահովելու համար։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը. Ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի, տասներեք զավակ խնամելու և դաստիարակելու, նրանց ֆիզիկական և բարոյական զարգացումն ապահովելու համար Գոհար և Գևորգ ԲԵԺԱՆՅԱՆՆԵՐԻՆ պարգևատրել Ծնողական փառքի մեդալով», – ասվում է համապատասխան հրամանագրում:
Փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։