Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզի հյուսիսում տարհանում է միգրանտների տարերային ճամբարը, հայտնել է France Bleu ռադիոցանցը:
Ռադիոցանցի փոխանցմամբ՝ մետրոյի Պորտ դը լա Շապել կայարանի մերձակա ճամբարում, ըստ տարբեր գնահատումների, գտնվում է մի քանի հարյուրից մինչև հազար միգրանտ:
Տարհանված միգրանտները կտեղաբաշխվեն շտապ տեղավորման կենտրոններում: Անցյալ տարվա հոկտեմբերին ոստիկանությունը միգրանտների՝ տարերայնորեն ստեղծված ճամբարի տարհանում է անցկացրել երկրի հյուսիսի Գրանդ-Սենտ կոմունայում:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ճամբարում ապրում էր մոտ 1500 մարդ:
Une évacuation est en cours dans le camps de porte de la Chapelle dans le nord de Paris. Environ 400-500 migrants sur place. pic.twitter.com/LwrovTvl58
— InfoMigrants Français (@InfoMigrants_fr) January 29, 2019