Նոյեմբերի 27-ին Փարիզի Christie’s աճուրդում վաճառքի կհանվի 13-ամյա Մոցարտի դիմանկարը: Դա այն հազվադեպ դիմանկարներից է, որը պատանի կոմպոզիտորը ունեցել է կենդանության օրոք: Այս մասին հայտնում է France Info-ն:
Նկարի հեղինակը Ջամբետինո Չինյարոլին։ Մեկնարկային գինը կազմում է 800 հազարից 1 մլն երկու 200 հազար եվրո։
«Մասնագետները վիճում են կլավեսինի վրայի նոտաների առիթով։ «Ոմանք կարծում եմ, որ դա վենետիկցի Բալթազար Գալուպիի գործն է, մյուսները հակված են կարծելու, որ հենց Մոցարտի պարտիտուրն է, որը հետագայում կորել է»,- ասել է Christie’s-ի մասնաճյուղի հին կտավների բաժնի տնօրեն Սենթները։