fbpx
Խորհրդարան

Պարոն Թովմասյանի իրավունքն է` ներկա գտնվել, կամ ոչ․ Լիլիթ Մակունց

Այսօր լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով Հրայր Թովմասյանի ԱԺ նիստին ներկա չգտնվելու փաստին, նշեց․

«Պարոն Թովմասյանի իրավունքն է` ներկա գտնվել, կամ ոչ: Եթե որոշել է ներկա չգտնվել, ապա որևէ առարկություն այդ առումով լինել չի կարող»:

Նշենք, որ այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքում քննարկվել է նաև Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը: Նիստին հրավիրված էր եղել նաև Հրայր Թովմասյանը, սակայն վերջինս չի մասնակցել:

Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի արած հայտարարություններին, ապա Մակունցը նշեց, որ Հրայր Թովմասյանը թեպետ իր հայտարարության մեջ նշել էր, որ ընթացակարգը իրավական է, ինքը զերծ կմնա հայտարարություններ անելուց, այնուամենայնիվ, տեղափոխվել քաղաքական դաշտ:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ