Հայաստանի պարտադիր կենսաթոշակային ֆոնդերում 2024 թվականի օգոստոսի վերջի դրությամբ կուտակվել է 1.3 տրլն դրամ։ Տարեսկզբի համեմատ Իսկ Հայաստանի պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքն աճել է մոտ 219 մլրդ դրամով կամ 20.3%-ով։ Այս մասին գրում է Հետք ինտերնետային թերթը։
Ֆոնդերի կառավարիչները գումարները ներդնում են պարտատոմսերում, կոլեկտիվ ներդրումային գործիքներում և այլ ֆինանսական միջոցներում՝ ապահովելով եկամտաբերություն։ 2024 թվականին ֆոնդերի եկամտաբերությունը կազմել է 10.7%։ Կենսաթոշակային ֆոնդերը կառավարում են «Ամունդի-ԱԿԲԱ» և «Ցե-Կվադրատ ամպեգա» կազմակերպությունները։ Կուտակված գումարների մեծ մասը ներդրված է պետական պարտատոմսերում, որոնք կազմում են ներքին պետական պարտքի մի մասը։

