Մադրիդի «Աթլետիկոյի» գանացի կիսապաշտպան Թոմաս Պարտին կարծում է, որ աֆրիկացի ֆուտբոլիստներին թերագնահատում են:
«Սիմեոնեն ասել է, որ եթե ես խաղայի «Մանչեսթեր Յունայթեդում» կամ «Մանչեսթեր Սիթիում», ապա իմ տրանսֆերային արժեքը կաճեր:
Կան եվրոպացի ֆուտբոլիստներ, որոնք ավելի շատ են գնահատվում, քան աֆրիկացիները:
Մենք լավ ֆուտբոլիստներ ունենք, օրինակ Յայա Տուրեն և Մայքլ Էսիենը:
Նրանց լավ ֆուտբոլիստ են համարել, սակայն երբեք չեն համարել «Ոսկե գնդակի» հավակնորդ:
Էտո՛Օն և Դրոգբան կարող էին Ոսկե գնդակ նվաճել, սակայն եվրոպացիներին ավելի շատ են գնահատում»,- Պարտիի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Ներկա պահին «Ոսկե գնդակի» միակ աֆրիկացի դափնեկիրը Ջորջ Վեան է (1995թ.):
Հաղորդում է armsport.am-ը։