ՀՀ ոստիկանությունը պարզաբանող տեսանյութ է տարածել՝ կապված քարտերի և անձնագրերի մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի հետ։
Ոստիկանության Անձնագրերի և վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետ Իրինա Մկրտչյանը ներկայացնում է տվյալ նախագծերի մասին պարզաբանում, որը կապված է ինչպես անձնագրերի ժամկետների, այնպես էլ դրանցում կոնկրետ ծննդավայրը նշելու հետ։