Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը Խոզնավարում է

Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը Սյունիքի մարզի Խոզնավար գյուղում է։

«Աշխատանքային խումբը եկել է պարզապես համայնքի մարդկանց հետ շփվելու, իրավիճակը հասկանալու, խնդիրների լուծումը գտնելու համար»,- նշեց նա:

Խոզնավարի համայնքապետ Վարո Գրիգորյանը, նշեց, որ իրավիճակը գյուղում նորմալ է, սահմանի լարվածությամբ պայմանավորված գյուղի բնակիչներից մի քանիսը փոքր երեխաներին գյուղից հանել են. «Այսօր ռուսական զորքը հայկական զորքի հետ գալիս է, որ կանգնի Խոզնավարի սահմանին, ահագին մեծ զորք է»,- նշեց նա:

Այս մասին տեղեկանում ենք Tert.am-ից։

Ամենաթարմ