Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում: ՀՀ վարչապետը գործընկերոջը տեղեկատվություն է ներկայացրել տեղի ունեցող վերջին զարգացումների մասին: Վրացական կողմը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատումը: