ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել։
Որոշման մեջ մասնավորապես ասված է․
- Նիկոլ Փաշինյանը ԵՄ պետությունների ԱԳ նախարարների՝ ՀՀ այցի առնչությամբ որոշում է ստորագրել
- Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց կկատարի Փարիզ և Բրյուսել
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման, երաշտի կամ սակավաջրության հետևանքների վերացման կամ մեղմման, հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման միջոցառումների համակարգման, ինչպես նաև ոռոգման ոլորտի արդյունավետության բարձրացման ռազմավարության մշակման աշխատանքների համակարգման նպատակով։
2. Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»։