fbpx
Կառավարություն

Հայաստանը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները. Փաշինյան

Մեր տեսլականը հետեւյալն է.

փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների ու…

Հայաստանը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները եւ մեր առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջարկներ ասելով պետք է նկատի ունենալ ամբողջական փաստաթղթի նախագիծը մեր առաջարկներով: Փաստաթուղթը փոխանցել ենք նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներինՄենք նախագծի վրա աշխատում ենք հետեւյալ տրամաբանությամբ. Ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել: Հասկանալի է, իհարկե, որ այդ փաստաթուղթը պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի համար Մենք հույս ունենք, որ արդեն երեք փուլ բանակցությունների արդյունքում նկատված որոշակի առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել։

Մեր տեսլականը հետեւյալն է. փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների ու զսպումների այնպիսի գործուն համակարգ, որչը կբացառի տեւական եւ կայուն խաղաղության խաթարման որեւէ սցենար։ Սրա իմաստն այն է, որ փաստաթղթի ստորագրումը ոչ թե պետք է վերակերպվի պատերազմի արդեն խաղաղությանպայմանագրի հիման վրա, սա աբսուրդ է հնչում, բայց կարող է լինել նաեւ այսպիսի սցենար, այլ ընդհակառակը, իսկապես նշանակի տեւական խաղաղություն: Կրկին արտահայտում եմ խաղաղության հաստատման այնպիսի պայմանագիրը, որը տեւական եւ կայուն խաղաղության երաշխիք կդառնա: Ահա այսպիսի պայմանագիրը օր առաջ ստորագրելու մեր կառավարության եւ անձամբ իմ հանձնառությունը։ Ես պատրաստ եմ վերցնել եւ կրել այդպիսի պատասխանատվություն»,-հայտարարեց վարչապետը։

 

 

 

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ